ՀՀ ՊՆ-ում ընդունել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ-ում ընդունել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց» հասարակական կազմակերպության անդամներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր:

«Այցելելով զորամասեր` բանակը տեսնում եք ներսից, ոչ միայն մեր ներկայացնելով: Տեսնում եք, թե ինչ ահռելի, դժվարագույն խնդիրներ են այսօր իրականացնում մեր զինված ուժերը: Գտնում եմ, որ մեր համագործակցությունը պետք է շարունակենք: Այս հանդիպումը հնարավորություն կտա, որպեսզի զրուցենք մեր համագործակցության եզրերի ուղղությամբ, եթե կան որոշակի խնդիրներ` այդ խնդիրների շուրջ, և ընդգծենք հեռանկարները»,-իր խոսքում նշել է պաշտպանության նախարարը։

Ծավալված քննարկումների ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է երիտասարդ առաջնորդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային խնդիրներին, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, զորակոչի թափանցիկությանը, պաշտպանական բարեփոխումներին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *