2011թ. Գերմանիայի ռազմական ծախսերն Աֆղանստանում կազմել են 1.278 մլրդ եվրո

2011թ. ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի մասնակցությունը տարբեր միջազգային առաքելությունների՝ արժեցել է 1.478 մլրդ եվրո, որը  ծրագրվածից ավել է մոտ 74 մլն եվրոյով:

Այս մասին նշվում է ԳԴՀ ՊՆ-ի հաշվետվությունում: Գերմանիայի ամենաթանկ ռազմական նախագիծը եղել է Աֆղանստանում իրականացված գործողությունը, որն արժեցել է 1.278 մլրդ եվրո: Կոսովոյում իրականացված գործողություններն արժեցել են 68 մլն եվրո, Լիվիայում՝ ՄԱԿ-ի խաղաղապահներին աջակցությունը կազմել է 25 մլն եվրո: Իսկ 74 մլն հավելյալ ծախսը բացատրվում է վառելանյութի անհրաժեշտ ծավալների մեծացմամբ, քանի որ 2011թ.-ին գրանցվել են՝ ողջ պատմության ընթացքում ամենաշատ թռիչքները Գերմանիայի և Աֆղանստանի միջև:

Հիշեցնենք, որ  օրերս Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը ներկայացրեց 2012-2013թթ. ֆինանսական տարվա բյուջեն: Ըստ այդմ, Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի զորքերի դուրս բերմամբ Լոնդոնը կխնայի 2.4 մլդր ֆունտ (3.8 մլրդ դոլար):

Աղբյուր՝ Участие ВС Германии в международных миссиях обошлось стране в прошлом году в 1,5 миллиарда евро

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *