Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը երկրի Պառլամենտի Հանրային պալատում ներկայացրել է 2012-2013 ֆինանսական տարվա բյուջեն: Նախարարի հավաստմամբ՝ Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի զորքերի դուրս բերմամբ Լոնդոնը կխնայի 2.4 մլդր ֆունտ (3.8 մլրդ դոլար): Մեծ Բրիտանիան մտադրված է մինչև 2014թ. վերջ դուրս բերել զորքերը Աֆղանստանից:
ԱՄՆ-ն ևս հայտարարել է 2014թ. Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մտադրության մասին: Սակայն առավել հավանական է, որ ԱՄՆ կշարանակի մնալ Աֆղանստանում, քանի որ բազմիցս հայտարարվել է, որ եթե տեղի իշխանությունները ցանկանան՝ իրենք չեն լքի Աֆղանստանը: Սակայն, եթե անգամ ԱՄՆ-ն պաշտոնապես հեռանա Աֆղանստանից, այնտեղ կշարունակեն մնալ մասնավոր ռազմական ընկերությունները, ինչպես դա եղավ Իրաքում: Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մտադրություն են հայտնել մի շարք եվրոպական երկրներ: Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարն այն տեսակետին է, որ եթե անգամ 2014թ. հետո ԱՄՆ-ն լքի Աֆղանստանը, իրենք չեն հեռանա այդ երկրից և կպահպանեն իրեն ներկայությունը:
Սկզբնաղբյուր՝ Вывод войск из Афганистана позволит Великобритании сэкономить 3,8 млрд долларов
Pingback: 2011թ.-ին Գերմանիան Աֆղանստանի համար ծախսել է 1.278 մլրդ եվրո | Ռազմ.info