Իսրայելը կեռապատկի 50 մլն արժողությամբ Iron Dome-երի քանակը

Գազայի հատվածում լարված իրավիճակը միլիոնավոր իսրայելցիների ստիպում է հույսը դնել Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի վրա: Մարտ ամսին իրականացված փորձարկումները ցույց տվեցին, որ համակարգը հուսալիորեն աշխատում է: Ընդ որում, պայթեցվել է շուրջ 170 հրթիռ և ականեր ու ընթացքում ոչ մի զոհ չի եղել:

Iron Dome  համակարգի երեք մարտկոց պաշտպանում են հարավի ամենախոշոր՝ Բեէր-Շեվքու, Աշկելոն և Աշդոդ քաղաքները: Iron Dome ոչնչացնում է միայն այն հրթիռները, որոնք՝ համակարգի հաշվարկներով, կարող են ընկնել իր պաշտպանած տարածքում: 2011թ. համակարգի մարտական արդյունավետությունը եղել է 80 տոկոս, իսկ այս տարի արդեն իսկ հասնում է 85 տոկոսի: ՀՀՊ-ն արդյունավետ է, իսկ սպասարկումը բավական թանկ է: Յուրաքանչյուր մարտկոցն արժի 50 մլն դոլար, իսկ մեկ հակահրթիռի կիրառումն արժենում է 50-70 հազար դոլար: Եթե հաշվի առնենք, որ նշանակետի պարտադիր ոչնչացման համար արձակվում է երկու հակահրթիռ, ապա «Գրադի» կամ «Կատյուշայի» ոչնչացումն արժենում է 100 հազար դոլար:

Սակայն երեք մարտկոցը բավարար չէ անվտանգության ապահովման համար և նախատեսվում է մինչև մարտի վերջ դրանց թիվն ավելացնել ևս մեկով, իսկ մինչև 2013թ. վերջ ծրագրվում է մարտկոցների թիվը հասցնել 9-ի:

Դրա հետ մեկտեղ, տեղի ռազմական տեսաբանները նշում են, որ պաշտպանողական համակարգերի վրա կենտրոնանալը հետին պլան է մղում հարձակվողական զենքերի գնումը և ցամաքային լայնածավալ գործողությունների իրականացումը: Փորձագետները վտանգ են տեսնում, որ Իսրայելը այս դեպքում պետք է շարունակի մեծացնել պաշտպանողական ծախսերը՝ չամրացնելով պետության անվտանգությունը: Փորձագետները սկսել են գրել «խաղի կանոնները» փոխելու մասին:

«Ողջ օրվա ընթացքում մեր տարածքի ռմբակոծությունից հետո մենք պետք է հակառակորդին զգուշացնենք, որ երեք ժամից ոչնչացնելու ենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարների տները և եթե ցանկանում են այդ ընթացքում ողջ մնալ, ապա պետք է հեռանան տներից»- գրում է իսրայելական «Մաարիվ» թերթի  փորձագետը:

Ռազմական փորձագետների «դժգոհությունները» կարող են պայմանավորված լինել այն հանգամանքով, որ գին-արդյունավետություն հարաբերակցությունը որոշ չափով անհամատեղելի է: Քանի որ Iron Dome-ը բավական թանկ համակարգ է, որը նախագծված է շատ ավելի էժան «Գրադի» արկերի ու այլ ինքնաշեն հրթիռների դեմ կիրառման համար:

Աղբյուր՝ Число комплексов ПРО “Айрон дом” на вооружении армии Израиля увеличится до девяти до конца 2013 года

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *