Gripen-ներ արտադրող Saab ընկերությունը կրճատում է իր ներդրումների ծավալը

Հանրահայտ Gripen կործանիչներն արտադրող շվեդական Saab ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել կործանիչի նոր մոդիֆիկացիայի նախագծման համար նախատեսվող գումարմերի ծավալը շուրջ երկու անգամ։ Ընկերությունում նշել են, որ նման քայլին գնում են հարկադրված և դա անհրաժեշտ է նախագծի հետագա մրցունակությունն ապահովելու համար։ Այս մասին հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

Saab ընկերության արտադրած Gripen կործանիչները

Saab ընկերության արտադրած Gripen կործանիչները

Saab ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լեննարդ Սինդհալը հայտնել է, որ ընկերությունում իրական են գնահատում իրենց ներուժն ու այդուհանդերձ հայտարարում են, որ մտադիր են կոտրել այն կարծրատիպը, որն ընդունված է անվանել Ավգուստինյան օրենք։ Նշենք, որ խոսքը հինգերորդ սերնդի F-35 կործանիչներն արտադրող Lockheed Martin ընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Նորման Ավգուստինի արած հայտարարության մասին է, որում նա պնդել էր, թե մինչև 2054-ը աշխարհում կմնա միայն մեկ կործանիչ և դա կլինի F-35-ը։ Պատկերավոր արված այս արտահայտությունը հետագայում սկսեց բնութագրվել որպես Ավգուստինյան օրենք։

Լեննարդ Մինդհալը նաև նշել է, որ Gripen կործանիչների E մոդիֆիկացիաի նախագծման աշխատանքների ֆինանսավորումը ծրագրելիս հաշվի են առնվել նաև պոտենցիալ գնորդներն ու նաև այն, թե որքան գումար են պատրաստ վերջիններս հատկացնել կարծանիչենրի գնմանը։

Այսպես, օրինակ Շվեդիան ներկայումս ունի խիստ անհրաժեշտություն թարմացնել ռազմածովային ուժերի ռազմանավերը, ինչպես նաև տանկերը, ինչն այդ երկրից կպահանջի մեծ ծախսեր։ Արտաքին սպառողներին Gripen E կործանիչով հետաքրքրելու համար ոչ պակաս կարևոր է, որ ի թիվս այլ հատկանիշների՝ այն ունենա նաև գրավիչ գին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *