Եվրաանվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվային ոչ մեկ այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է հավատա, որ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության համակարգն (ԵվրաՀՀՊ) ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Մեդվեդևի խոսքերով՝ ՀՀՊ համակարգի շուրջ ընդհանուր համաձայնության գալու համար դեռևս ժամանակ կա, որը գնալով սպառվում է՝ հարվածելով բոլոր կողմերի շահերին: Նա նաև նշել է, որ «ՀՀՊ ոլորտում Ռուսաստանի հետաքրքրություններն ուղիղ համեմատական են ՆԱՏՕ-ի՝ Մոսկվայի հետ փոխգործակցելու պատրաստակամությանը»:
ՌԴ նախագահը կողմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության ընդլայնմանը: «Հարկ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մեր գործընկերները մտածեն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարթեցման և առաջադեմ հարաբերություններ ստեղծելու մասին, որը բխում է բոլորիս շահերից»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ պայմանագիրը մեկուսացված չեն համարում, այլ դիտարկում են որպես արդյունավետ տարածաշրջանային մեխանիզմ՝ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս մարտի 20-ին Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանը 2017-2018թթ. պետք է պատրաստ լինի պատասխանել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին: Իսկ 2011թ. նոյեմբերին Մեդվեդևը հանձնարարել էր անհապաղ սպառազինության կազմում ներառել Կալինինգրադի՝ ռադիոտեղորոշիչ համակարգը, որը նախատեսված է հրթիռային հարձակման նախազգուշացման համար: Բացի այդ, հրահանգվել էր ուժեղացնել ռազմավարական և ատոմային ուժերի պաշտպանությունը, ռազմավարական և բալիստիկ հրթիռները վերազինել այնպիսի համակարգերով, որոնք կհաղթահարեն ՀՀՊ-ն: Իսկ Եվրոպա ՀՀՊ-ի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները դադարեցվեցին, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվեց իրավական երաշխիքներ տրամարդել, որ այդ համակարգը չի օգտագործվի Ռուսաստանի դեմ:
Աղբյուր՝ Учет интересов России в сфере ПРО ” тест на готовность НАТО к взаимодействию с Москвой ” Д.Медведев