Ուկրաինան արտահանում է «Օպլոտ» տանկն առաջին անգամ 98 թվականից

Укрспецэкспорт» պետական ընկերությունը մտադիր է ընդլայնել նոր «Օպլոտ»  տանկերի  մատակարարումը։  Ռազմական հրաձգարանում այդ մասին հայտարարել է «Укрспецэкспорт» պետական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վադիմ Կոժևնիկովը Ուկրաինայի  Չերնիգովսկի մարզում, երբ Թաիլանդի դելեգացիան մասնակցելիս է եղել  տանկի ցուցադրմանը։  Ցուցադրության ժամանակ ցույց են տվել «Օպլոտի» երթունակության ու մարտական հնարավորությունները։Կոժևնիկովն ասել է, որ Թաիլանդին «Օպլոտ» հիմնական մարտական տանկի [ՀՄՏ] առաքումը դեռ առաջին ծիծեռնակն է։  Թաիլանդին «Օպլոտ» տանկերի առաքման մասին պայմանագիրը կնքվել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նախատեսվում է առաքել 49 ՀՄՏ և 2 վերանորոգա-էվակուացիոն զրահամեքենա [ՎԷԶՄ]։

Կոժևնիկովի խոսքերով «Укрспецэкспорт» պետական ընկերությունը կընդլայնի «Օպլոտի» մատակարարումը, եթե այս պատվերը հաջողվի։  Նա նշել է նաև, որ պատմության մեջ «Օպլոտ» ՎԷԶՄ-ների  մատակարարումը առաջին գործաքն է արտասահմանցիների հետ։ Առհասարակ, 1998 թվականին Պակիստանի հետ կնքած պայմանագրից հետո սա առաջին դեպքն է, երբ ուկրաինական արդրության տանկ են վաճառում արտասահմանցիներին։

Իսկ ավելի վաղ անդրադարձել էինք ադրբեջանցիների ուկրաինական նոր տանկեր գնելու մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *