Ադրբեջանի զինուժը վիրավոր ունի

Օրերս Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում 20-ամյա զինծառայող Բալամիրզա Աղաբաբաևն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է արձակել ու վիրավորել 20-ամյա ծառայակից Ֆարիդ Բախշիևին։

Տուժած զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն չի մանրամասնել, թե միջադեպի պատճառների առնչությամբ ինչ նախնական վարկածներ կան և արդյոք քրեական գործ հարուցվել է։

Նկատենք, որ սա 2014-ի մարտ ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարած արդեն հինգերորդ վիրավորն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *