Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, երկկողմ համագործակցության հեռանկարները։
Նկատենք, որ Սվերդլովսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությունը Բաքու էր ժամանել մարտի 12-ին։ Պատվիրակության այցի հիմնական նպատակն Ադրբեջանի հետ տնտեսական-արդյունաբերական պայմանագրերի ստորագրումն է։ Պատվիրակության կազմում է նաև Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրեյ Բեսեդինը։