Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են տարբեր կրթական ծրագրեր իրականացնել Կոսովոյում։ Թուրքերեն գրքեր բաժանելուց հետո այս անգամ էլ թուրքերը դպրոց են վերանորոգել։
Թուրքիայի ներկայացուցչական պատվիրակությունը թուրք զինծառայողների մասնակցությամբ վերանորոգել է Կոսովոյի Ռեստելիցա գյուղում միջնակարգ դպրոցը։ Վերանորոգումից հետո հանդիսավոր միջոցառում է իրականացվել, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները։ Դպրոցում սովորում են ալբանացիներ, բոսնիացիներ և գորաններ։
Հավելենք, որ Թուրքիան տարբեր ուղղություններով բավական ակտիվ գործունեություն է ծավալում Կոսովոյում, այն որպես անկախ պետություն ճանաչած առաջին երկրներից։
Թուրքիան Կոսովոյում իր քաղաքականությունն իրականացնում է նաև տեղի թուրքական խաղաղապահ զորախմբի միջոցով, որը կապեր է հաստատել Կոսովոյի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ և տրամադրում է տարատիպ օգնություն, համատեղ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպում, ինչն էլ ծառայում է որպես քարոզչություն Թուրքիայի օգտին։
Հավելենք, որ Թուրքիան Կոսովոյում ունի շուրջ 380 խաղաղապահ։