Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրները սերտ բարեկամական հարաբերություններ ունեն տարբեր ոլորտներում։

Զաքիր Հասանովը, համաձայն աղբյուրի, անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին ուղիղ հիշատակելով որպես «տարածաշրջանի անվտանգության համար հիմնական սպառնալիք»՝ միաժամանակ կարևորելով, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի «միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի ընդունած բանաձևերի համաձայն»։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը։

Հիշեցնենք, որ Հուլուսի Աքարի պաշտոնական այցը Բաքու տևելու է մինչև մարտի 12-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *