Օհանյանն ընդունել է Ռումինիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:

Օհանյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, իսկ ռումինացի դիվանագետը, շնորհակալություն հայտնելով մաղթանքների համար, նշել է, որ իր լիազորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու հայ-ռումինական պաշտպանական համագործակցության զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռումինական պաշտպանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *