Ինդոնեզիան վեց Су-30МК2 կործանիչի առաքման համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ

Ինդոնեզական ԶԼՄ-ում լուրեր են հայտնվել, որ Ինդոնեզիայի ՊՆ-ն և «Рособоронэкспорт» ԲԲԸ-ն  2011 թվականի դեկտեմբերի վերջին վեց Су-30МК2 կործանիչի առաքման համաձայնագիր են ստորագրել։  Նշենք, որ «Рособоронэкспорт» ԲԲԸ ստեղծվել է ՌԴ նախագահի հրամանով։ Միայն այդ ընկերությունն իրավունք ունի արտահանել  համաշխարհային շուկա ռազմական զինամթերքի արտահանման ենթակա ողջ տեսականին, որոնք արտադրվում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից։

Համաձայն պայմանագրի՝ բացի վեց  Су-30МК2 կործանիրներից Ինդոնեզիայի ՌՕՈՒ կառաքվեն նաև   օդանավերի շարժիչներ, պահեստամասերի կոմպլեկտներ և  կեղմերի միջև համաձայնեցված ծրագրի շրջանակներում անց կկացնեն ինդոնեզական մասնագերների վերապատրաստում։ Նախատեսվում է առաջին խմբաքանակն առաքել մինչև 2012 թվականի վերջը։

Սակայն  ինդոնեզական «Ջակարտա գլոբ» թերթում ինֆորմացիա է հայտնվել, որ վերջերս ձեռք բերված ինքնաթիռների մեկ հատը գնվել է 78 մլն դոլարով, սակայն 2007 թվականին ձեռք բերած նույն կործանիչն արժեցել է 59 մլն դոլար։ Իսկ «Рособоронэкспорта» ԲԲ ընկերության գնացուցակում այն արժեցել է 70 մլն դոլար։ Այսինքն, վեց կործանիչի համար պետք է վճարվի 420 մնլ դոլար, այլ ոչ թե 470 մլն ինչպես նշվում է փաստաթղթում։ Պատգամավորների կարծիքով կոռումպացված գործարք է կնքվել, և կառավարությունը պետք է   բացատրություն տա գների այդքան տարբերության մասին (50 մլն դոլար)։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *