Ռուսաստանը վաճառում է երկու Iveco զրահամեքենա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2010թ. արտադրության երկու Iveco 40E15WM զրահամեքենաների վաճառքի աճուրդ է հայտարարել: Յուրաքանչյուր մեքենայի նախնական արժեք է հայտարարված 1.76 մլն (մոտ 60 հազար դոլար) ռուբլին:

«Մոսկովսկիե նովոստիի» աղբյուրի փոխանցմամբ, դրանք այն մեքենաներն են, որոնք փորձարկում են անցել՝ մինչև Iveco-ի հետ 60 զրահամեքենայի  գնման պայմանագրի կնքումը:

Ռազմական գերատեսչության գնահատմամբ՝ յուրաքանչյուր մեքենայի մաշվածութունը կազմում է մոտ 80 տոկոս: Ավելի վաղ Iveco-ից գնվել է չորս զրահապատ մեքենա, որոնք մարտական փորձարկում են անցել՝ ներառյալ պայթեցում ականի վրա, կրակահերթ և անձնակազմի ապրելու հավանականության ստուգում: Հենց նման փորձարկումներն էլ հանգեցրել են մեքենայի 80 տոկոս մաշվածությանը:

Դեռ այս ամսի կեսերին հայտնվում էր, որ ՌԴ ԶՈՒ-ը կստանան 57 հատ LMV M65 զրահամեքենա, որոնք զորքերում հայտնի են որպես « Рысь»:

Մեքենան «Оборонсервис»-ի և իտալական Iveco ընկերության համատեղ արտարդությունն է, իսկ գործարանը գտնվում է Վորոնեժում:

Զրահամեքենայի արտադրության տեղայնացումը ներկայումս կազմում է տաս տոկոս, իսկ մինչև 2014թ. կհասցվի 50 տոկոսի: Ընդհանուր առմամբ ՌԴ ԶՈՒ-ը պետք է ստանա 1775 հատ «Рысь», որոնք զորքերում կփոխարինեն ռուսական «Тигр» զրահամեքենաներին: Ակնկալվում է, որ Ռուսաստանում տարեկան կարտադրվի 500 հատ « Рысь» զրահամեքենա:

Սկզբնաղբյուր. Минобороны РФ выставило на продажу бронемашины Iveco

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *