Ռուսաստանի Դաշնության Աստրախանի շրջանում պաշտպանության նախարարության պետական թռիչքափորձնական կենտրոնում նախատեսվում է ստեղծել յուրօրինակ ավիացիոն զորավարժարան, որտեղ իրականացվելու են լեռնային պարապունքներ։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ընթացիկ տարում նախատեսված է մի շարք առաջնային զորավարժարանների արդիականացում, այդ թվում՝ Աշուլուքը, Պոգոնովոն և այլն։ Մնացած զորավարժարանների արդիականացումը նախատեսված է 2016 թվականի ընթացքում։
Նշենք, որ Ռուսաստանն իր տարածքում տասից ավել զորավարժարան ունի։