Զենքը մաքրելիս զինծառայող է վիրավորվել

ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։

«Ժամկետային զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ, վիճակը նորմալ է։ Գոռ Հ.-ն ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում»,- նշեց Մերի Սարգսյանը։

Նշենք, որ զինծառայողը զորացրվելու է այս տարվա գարնանը։

Դեպքի առնչությամբ քրեական գործ դեռևս հարուցված չէ, նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *