Բջջայինների օգտագործման սահմանափակում՝ Հայաստանի հետ սահմանին ծառայող ադրբեջանցիների համար

Ադրբեջանի զինված ուժերի որոշ սպաների և ենթասպաների համար սահմանափակել են բջջային հեռախոսների կիրառումը։ Սահմանափակումները հիմնականում վերաբերում են այն զինծառայողներին, որոնք ծառայություն և մարտական հերթապահություն են անցնում հայ-ադրբեջանական շփման գծին մոտ։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Վագիֆ Դարգահլըն, սահմանափակումները նպատակ ունեն ապահովել գաղտնիության ցանկալի աստիճանը տվյալ զորամասերում։

Այնուհանդերձ, խոսնակը հավելել է, որ բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումները չեն վերաբերում Ադրբեջանի ԶՈւ մյուս զորամասերի զինծառայողներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *