Մեծ Բրիտանիայի զինված ուժերը համալրվել է Watchkeeper անօդաչուներով

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի սպառազինությունը համալրվել է  WK450 Watchkeeper անօդաչու թռչող սարքերով, որոնք նախագծված են իսրայելական Hermes 450 անօդաչուի հիման վրա։ Բրիտանական բանակի համապատասխան ստորաբաժանումների զինծառայողները՝ որպես այս անօդաչուների օպերատորներ, կսկսեն վերապատրաստվել 2014-ի մարտ ամսից։ Այս մասին հայտնում է Jane’sռազմական հանդեսը։

Watchkeeper անօդաչու թռչող սարք. Մեծ Բրիտանիայի ԶՈւ

Watchkeeper անօդաչու թռչող սարք. Մեծ Բրիտանիայի ԶՈւ

Ըստ նախնական պլանավորման` առաջինը անօդաչուների կառավարման վերապատրաստում կանցնեն Մեծ Բրիտանիայի ԶՈւ առաջին հրետանային բրիգադի զինծառայողները։ Սրանից կարելի է ենթադրել, որ ի թիվս այլ առաջադրանքների, անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) պատրաստվում են կիրառել նաև հրետանային կրակի կառավարման համար։

Անօդաչուների օպերատորների ուսուցման ընթացքում ուսումնական թռիչքներ կիրականացվեն 2 500-ից 5 000 մետր բարձրության վրա։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է գնել 54 միավոր WK450 Watchkeeper ԱԹՍ, ինչը Մեծ Բրիտանիայի համար կարժենա շուրջ 1.7 միլիարդ ամերիկյան դոլար։

Նշենք, որ WK450 Watchkeeper անօդաչուի նախագծմամբ զբաղվել է ֆրանսիական Thales ընկերության բրիտանական մասնաճյուղը։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել 176 կմ/ժ առավելագույն արագություն, անընդմեջ օդում մնալ 17 ժամ շարունակ և բարձրացնել մինչև 200 կգ բեռ։ Իսրայելական իր նախատիպից այն տարբերվում է նոր շասսիով և թևերի փոփոխված կառուցվածքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *