Ֆիլիպինների ազգային պաշտպանության նախարարությունը նորից հայտարարել է 155 մմ քարշակվող հաուբիցներ գնելու մրցույթ, որի հաղթողը հնարավորություն կստանա երկրի զինված ուժերին վաճառել 12 միավոր նման հաուբիցներ։
12 միավոր քարշակվող հաուբիցների համար Ֆիլիպինները նախատեսում է տրամադրել ընդհանուր 9,8 մլն ամերիկյան դոլար, որի դիմաց հաղթող ընկերությունը պիտի տրամադրի նաև հաուբիցների 240 բեկորաֆուգասային արկեր։ Հաուբիցներից 6-ական կտրամադրվեն երկրի զինված ուժերի ցամաքային ու ռազմածովային ուժերին։

Ֆիլիպինների զինված ուժերի M101 քարշակվող հաուբիցը կրակելու ժամանակ
Ֆիլիպինների ազգային պաշտպանության նախարարությունը չի ներկայացրել, թե ինչու է կրկին հայտարարում մրցույթը, սակայն ըստ Ջեյնս ռազմական հանդեսի, պատճառն այն է, որ նախորդ մրցույթի պահանջները խիստ են եղել, ու պաշտպանության նախարարությունը որոշել է մեղմացնել դրանք։
Նշենք, որ 155 մմ քարշակվող հաուբիցների գնման մրցույթը Ֆիլիպիններն առաջին անգամ հայտարարել է 2013-ի նոյեմբերին, սակայն որևէ ընկերություն չի արձագանքել մրցույթի հայտարարությունը։ Հետագայում այս մրցույթը չեղյալ են հայտարարել։