Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի դեսպանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 28-ին ընդունել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալթեր Ջոշղունին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների զինված ուժերի համագործակցության ընդլայնման հնարավորությունները, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Արցախյան հիմնախնդիրը։

Հավելենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *