Ռազմաշաբաթ. Հայաստան. փետրվարի 23-մարտի 1

Մարտական հատուկ առաջադրանքն անթերի կատարելու համար զինծառայող է պարգևատրվել: Զորակոչիկները հետպատվաստումային շրջանը տանը կանցկացնեն: Սեյրան Օհանյանն այցելել է սահմանային զորամասեր:

Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

-Փետրվարի 22-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի զինծառայող, շարքային Արթուր Հարությունյանը մարտական հատուկ առաջադրանքն անթերի կատարելու համար պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Զինծառայողը ծառայում է զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներից մեկում։

-Առաջիկա գարնանային զորակոչի ժամանակ զորակոչիկները կպատվաստվեն և դրանից հետո հետպատվաստումային շրջանը կանցկացնեն տնային պայմաններում։ Այլևս Կենտրոնական հավաքակայանում պատվաստումներ չեն արվի։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի` մոդելը պիտի կիրառվեր մեկ տարի առաջ, բայց պատվաստանյութերի ներկրման տեխնիկական խնդիրներ կային։

-Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Սեյրան Օհանյանն եղել է արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Նույն օրն այցելել է նաև Սիսիանում տեղակայված զինվորական կլինիկական հոսպիտալում: Իսկ փետրվարի 22-ին 4-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել:

” ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը փետրվարի 12-ից 22-ը մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին, որտեղ էլ արժանացել է առաջին մրցանակին: «Պատանի հայրենասերներ» միջազգային հավաքի ընթացքում 28 թիմեր մասնակցել են արգելագոտու հաղթահարման, կրոսավազքի, պտտաձողի վրա ձգումների, զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության մրցույթների:

 

Հայ պատանիները մասնակցել են միջազգային մրցույթ-հավաքին

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը:

-2013 թվականի մարտի 13-ին կալանավորված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նախկին հրամանատար Միքայել Բաղմանյանի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Նա մեղադրվում է պայմանագրային զինծառայողներին ապօրինի ծառայությունից ազատելու, ինչպես նաև իր ստորադասների դրամական բավարարումները ստանալու համար։

-Փետրվարի 24-ից ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը: Դասընթացն անցկացվում է ԶՈւ պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության չորսամսյա ծրագրի շրջանակներում և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

-Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիա, որտեղ մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *