Աբխազիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայում մոտոհրաձիգների համար վարժանքներ են արվում

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան լեռնային Ցաբալ և Նագվալոու զորավարժարաններում մոտոհրաձգային զտորաբաժանումները միաժամանակ սկսել են մարտական կրակով գործնական պարապունքներ իրականացնել։

ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչը փորձարկումների ժամանակ

ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչը փորձարկումների ժամանակ

Զորավարժության ընթացքում մոտոհրաձիգները վարժանքների ժամանակ խոցելու են թեթև զրահատեխնիկա, ցածր բարձրությամբ թռչող օդային թիրախներ, ինչպես նաև կենդանի ուժ։
Մարտական կրակը զինծառայողները վարելու են ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներով, նռնականետերով, գնդացիրներով։
Նշենք, որ վարժանքներին մասնակցում է ավելի քան 400 զինծառայող։ Օգտագործվում է շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա։
Վարժանքների եզրափակիչ փուլում մոտոհրաձիգները փոխգործակցելու են նաև տանկային, հրետանային ստորաբաժանումների հետ։
Նշենք, որ Ռուսաստանը ռազմաբազաներ և ռազմական օբյեկտներ ունի Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *