Թուրքիայում դիմակներով խումբը հարձակվել է ռազմական բեռնատարի վրա

Թուրքիայի Իզմիր նահանգում անհայտ անձինք հարձակվել են զինվորական բեռնատարի վրա՝ քարեր ու փայտեր նետելով ավտոմեքենայի ուղղությամբ և վիրավորելով 2 զինծառայողի։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ փետրվարի 27-ին 40-50 հոգանոց խմբի անդամները, ովքեր դիմակներ են կրել, քարերով, փայտերով հարվածել են լուսաֆորի կարմիր լույսի տակ կանգ առած ռազմական բեռնատարին։

Ռազմական բեռնատարը պատկանել է Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի։

Հարձակումից հետո խումբը փախուստի է դիմել, դեռ չի հաջողվել հայտնաբերել նրա անդամներին։ Չեն նշվում նաև հարձակման հնարավոր դրդապատճառները։

Հարձակումից հետո վնասվել են թուրքական զինուժի ավտոմեքենան, ինչպես նաև մարմնական վնասվածք է ստացել երկու զինծառայող, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *