Խորհրդակցություն ՊՆ-ում՝ զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում խորհրդակցություն է եղել, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, այդ թվում՝ վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրների լուծմանը։

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցության ընթացքում վերլուծվել և քննարկվել են վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հունվարի 12-ին անցկացված հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններով իրականացված միջոցառումները, դրանց արդյունավետության բարձրացման աշխատանքները։

Զեկույցներ են ներկայացրել բանակային զորամիավորումների հրամանատարներ, մի շարք վարչությունների պետեր, պատասխանատու սպաներ:

Զեկուցվել է, որ զինվորական իրավապահ մարմինների աշխատակիցների հետ համատեղ աշխատանք է տարվել զորամասերում կարգապահության ամրապնդման, բռնարարքների, ինքնախեղումների, հիվանդությունների, դժբախտ պատահարների և միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ:

Միջոցառումներ են իրականացվել նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ուսումնադաստիարակչական և իրավագիտակցության բարձրացման, զորամասերում սանիտարահիգիենիկ պայմանների, բուժսպասարկման, սննդի որակի բարելավման ուղղությամբ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զեկուցողներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *