ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայում անօդաչուները կիրառում են վարորդ-մեխանիկների վարժանքներին

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինվորականները փետրվարի 10-ին  սկսել էին «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Փետրվարի 18-ին հայտնի է դարձել, որ «Նավոդչիկ-2»-նայս ռազմաբազայում արդեն կիրառում են վարորդների ու վարորդ-մեխանիկների հետ մարտավարական վարժանքներ անցկացնելիս, զրահատեխնիկայի երթերի ժամանակ։

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, ԱԹՍ-ն նպաստում է ռազմական ավտոշարասյուների երթի ընթացքում արագության, հեռավորության որոշման, անվտանգ վարման ճիշտ կառավարմանը։

Նշենք, որ ԱԹՍ-ի օգտագործմամբ վարորդների պատրաստման վարժանքներին մասնակցում են շուրջ 800 վարորդ-մեխանիկներ, 300 միավոր ավտոմեքենա և զրահամեքենա։ Վարժանքների ընթացքում զինծառայողները հաղթահարում են նախապես սցենարով որոշված ենթադրաբար վարակակիր տարածքը, ապա պայմանական հակառակորդին պատասխան հարվածներ են տալիս՝ դիմակայելով վերջինիս ավիահարվածներին, կիրառում են համակարգված թե´ անհատական, թե´ խմբային պաշտպանության կանոնները։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով, որ Գյումրիում ռազմաբազայի տեղակայման վայրում ավտոճանապարհների ցանցը ծովի մակերևույթից 1600-2500 մ բարձրության վրա է, վարորդներն ու վարորդ-մեխանիկները պետք է հնարավորինս պատրաստված ու զգոն լինեն, այդ հարցում նրանց օգնում է նաև «Գրանատ-1» անօդաչու թռչող սարքի տեսախցիկների հավաքագրած կադրերը։ Տեսակադրերի միջոցով ավտոշարասյուների ընթացքը եղանակային տարբեր պայմաններում առավել դյուրին է կառավարել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *