ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 18-ին ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգային քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաև հարևանների հետ փոխհարաբերությունների համատեքստում։
Հյուրերի խնդրանքով ներկայացվեց սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան և պատճառները: Արծարծվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։