ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայում նոր անօդաչու թռչող սարք են փորձարկում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինվորականները սկսել են «Նավոդչիկ-2» նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները։ Ընդ որում, փորձարկումներն ընթանում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում, տարբեր կլիմայական պայմաններում, գիշերվա ու ցերեկվա ժամերին։

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

«Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարք

Ինչպես ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ները կիրառում են հետախուզության և շրջանակներում, նրանք ունակ են կատարել մարտական առաջադրանքներ օրվա տարբեր ժամերին՝ ֆոտո, վիդեո և ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ։ Դրանք թույլ են տալիս հակառակորդին հայտնաբերել նաև պատսպարաններում։

ԱԹՍ-ի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ մինչև 3 հազար մ, զանգվածը՝ 7 կգ, գործարկման հեռավորությունը՝ մինչև 25 կմ, օդում կարող է մնալ 3 ժամ։

Հիշեցնենք, որ ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Գյումրիում 1995-ին և իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, իսկ 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվեց ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։

2 responses to “ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայում նոր անօդաչու թռչող սարք են փորձարկում

  1. Pingback: ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայում նոր անօդաչու թռչող սարք են փորձարկում Ռազմ.info | armday

  2. Pingback: ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգում անօդաչուների թռիչքներն ավելացել են 30 տոկոսով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *