ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այց է կատարել ՀՀ ՊՆ զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել են զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզության կարգը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանը նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել կենցաղային պայմաններին, մարզահրապարակին և ստուգել պահակային ծառայությունը, հանդիպել ու քննարկումներ է ունեցել հրամանատարական կազմի հետ, նաև նախաճաշել է զինծառայողների հետ։
Նշենք նաև, որ ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի ու սննդակարգի ստուգմամբ։