Իրանը զորավարժություններ է անցկացնելու Ադրբեջանի հետ սահմանին

2014-ի փետրվարի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսն Իրանի զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ համատեղ զորավարժություններ են իրականացնելու երկրի հյուսիսային հատվածներում։

Իրանի ռազմական շքերթ

Իրանի ռազմական շքերթ

Համաձայն իրանական լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ վարժանքներն ավարտվելու են մարտի 20-ին։

Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ իրանական զինուժի վերջին խոշոր զորավարժությունը կայացել է 2014-ի հունվարի վերջին Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդուժի, Իրանի ռազմաօդային ուժերի, այդ թվում՝ ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ։ 2013-ի դեկտեմբերին Իրանը նմանատիպ զորավարժություն էր իրականացրել Պարսից ծոցում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *