Հարավային Կորեայի Korea Aerospace Industries ընկերությունն օրերս ներկայացրել է Devil Killer անօդաչու թռչող սարքը, որը հնարավոր է արձակել նավի տախտակամածից։ Նոր ԱԹՍ-ն արդեն առաջարկվում է հավանական պատվիրատուներին։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Devil Killer-ը հնարավոր է գործարկել ինչպես հետախուզական ու շրջադիտման, այնպես էլ հակառակորդի ինքնաթիռների թռիչքն արգելակելու համար։
Նշենք, որ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները սկսվել էին 2012-ին։ Սկզբնական շրջանում այն արձակվում էր փոքր հրթիռային շարժիչից, որը կրեյսերային արագություն հավաքելուց հետո ընկնում էր, իսկ ԱԹՍ-ն շարունակում էր թռիչքը սեփական շարժիչների օգնությամբ։
Ներկայումս ԱԹՍ-ն վաճառվում է կատապուլտային արձակման տարբերակով։
ԱԹՍ-ն ունի 1.5 մ երկարություն, թևի բացվածքը՝ 1.3 մ, զանգվածը՝ 25 կգ (մարտական տարբերակը սպառազինությամբ հանդերձ), ունակ է բացել մինչև 400 կմ/ժ արագություն, ազդեցության հեռավորությունը՝ 40 կմ։