Հալեպում արմատական իսլամիստները զանգվածային մահապատիժ են իրականացրել

«Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորման զինյալները Հալեպի Հարիթանե արվարձանում զանգվածային մահապատիժ են իրականացրել։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Արմատական իսլամիստները հրապարակային գնդակահարել են 13 մարդու, որից հետո նրանց դիակները նետել են ջրհորները։ Սպանվածների թվում խմբավորման դեմ պայքարող ապստամբների հարազատներ են եղել։

Նշենք, որ մի շարք ապստամբական խմբավորումներ համախմբվել են «Իրաքի և Լևանտի իսլամիստական պետություն» խմբավորման դեմ, քանի որ նրանք ագրեսիվ քաղաքականություն են վարում։

Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը մեկնարկել է 2011-ից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նախագահ Բաշար Ասադի համախոհների և նրանց դեմ մարտնչող զինյալների հակամարտության հետևանքով գրանցվել է 120 հազարի զոհ, 2 մլն մարդ դարձել է փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *