Ֆինլանդիան գնել է իսրայելական արտադրության քողարկման ցանցեր

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն իսրայելական Fibrotex Technologies ընկերությանը պատվիրել է քողարկման ցանցեր: Պայմանագրի արժեքը մոտ 10 մլն ԱՄՆ դոլար է։

Fibrotex Technologies ընկերության քողարկման ցանց

Fibrotex Technologies ընկերության քողարկման ցանց

Ցանցերի տրամադրման համար մրցույթ էր հայտարարվել դեռևս 2013-ի նոյեմբերին։ Հաղթել է իսրայելական ընկերությունը՝ վերոհիշյալ պայմանագիրը կնքելով 2013-ի դեկտեմբերին։

Ինչպես տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, քողարկման ցանցերի տրամադրման գործընթացը մեկնարկելու է 2014-ի երկրորդ քառորդին և ավարտվելու է մեկ տարի անց։ Չի հստակեցվում, թե քանի հատ ցանց է տրամադրվելու Ֆինլանդիային։

Հայտնի է միայն, որ Ֆինլանդիան պատվիրել է 3 տիպի քողարկման ցանցեր՝ «ամառ/քաղաք», «ամառ/ձմեռ» և «ձմեռ»։ Դրանք թույլ են տալիս տարբեր չափերի օբյեկտները քողարկել ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր, ջերմային ճառագայթների հատուկ ալիքներով, որոնք խոչընդոտներ են ստեղծում դրանք հայտնաբերելու համար։

Fibrotex Technologies ընկերությունից էլ տեղեկացրել են՝ Ֆինլանդիայի համար նախատեսված քողարկման ցանցերը վերամշակում են սկանդինավյան կլիմայական պայմաններին համապատասխան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *