Ուկրաինան 50 տանկ է վաճառում անհայտ պատվիրատուին

50 միավոր Տ-64ԲՎ-1 տանկերը կտրամադրվեն Ուկրաինայի զինված ուժերի պահեստից։ Ուկրաինական կողմը տանկերը նախապես կվերանորոգի ու կարդիականացնի մինչև Տ-64 ԲՄ Բուլատ մակարդակի, այնուհետ կհասցնի պատվիրատուին։ Ուկրաինակական պետական Ուկրօբորոնպրոմ ընկերությունը, սակայն, չի հայտնում, թե որ երկիրն է պատվիրատուն։

Ուկրաինայի՝ պահեստում գտնվող Տ-64 տանկերը

Ուկրաինայի՝ պահեստում գտնվող Տ-64 տանկերը

Ուկրօբորոնպրոմը չի հայտնում նաև, թե որքան է արժեցել պայմանագիրը, սակայն հստակեցնում է, որ դրանից ընկերությունը կունենա մոտ 500 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ։ Նման լուծումը պետական ընկերությունը ավելի բարենպաստ է համարում, քան տանկերն ուղղակի ոչնչացնելն ու որպես մետաղաջարդոն հանձնելը։

Խորհրդային/ուկրաինական Տ-64 (նախկինում՝ Տ-64Ա) տանկը ԽՍՀՄ սպառազինության է ընդունվել 1969-ին որպես միջին տանկ (այդ շրջանում ԽՍՀՄ-ում հիմնական մարտական տանկ հասկացություն դեռ չկար)։ Այն նախագծել են խորհրդային Տ-64 տանկի հիմքի վրա, որը սպառազինության չի ընդունվել։

Տ-64-ի ուշ արդիականացումները զինված են 125 մմ հարթափող թնդանոթով ու մեկական 7,62 մմ ՊԿՏ ու 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրներով։ Անձնակազմը 3 հոգի է։ Տանկի զանգվածը 38,5 տոննա է։ Տ-64 տանկն ունի 700 ձիաուժանոց շարժիչ ու խճուղու վրա շարժվում է մինչև 60 կմ/ժ արագությամբ։

Միասին վերցրած՝ տանկի բոլոր արդիականացումներից արտադրվել է մոտ 8000 օրինակ՝ ներառյալ ԽՍՀՄ սպառազինության չընդունված Տ-64 տանկերը, որոնցից արտադրվել է 1000-ից ավելի օրինակ։ Տանկը առաջին անգամ է վաճառվում Ուկրաինայի սահմաններից դուրս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *