Այսօր` փետրվարի 12-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ:
Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Սա մեր առաջին կորուստն է փետրվար ամսվա ընթացքում:
Նշենք, որ հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Կորուստներից երկուսը դարձյալ առողջական խնդիրների պատճառով էր:
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info