Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը քննարկվել են արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էին նաև Երևանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *