Փետրվարի 6-ին Սիրիայի զինյալների խմբավորումները գրոհել են Հալեպ քաղաքի կալանավայրի վրա։ Մարտերում սպանվել է ադրբեջանցի զինյալների հրամանատարներից մեկը, չեչեն գրոհային Սեյֆուլլահ Շիշանին։
Ադրբեջանական news.lent.az լրատվակայքը, հղում անելով Kavkaz Center գործակալության թվիթերյան գրառմանը, ներկայացնում է սպանված զինյալի լուսանկարը՝ հավելելով, որ նրա հրամանատարության ներքո Հալեպում ադրբեջանցիներ էին կռվում։