Ադրբեջանի պաշտպանության նախարարը փետրվարի 5-ին ընդունել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիաների հրամանատարության պատվիրակությանը՝ բրիգադի գեներալ Սամի Օզաթաքի գլխավորությամբ, ինչպես նաև Roketsan թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սելջուք Յաշարին։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տվյալների՝ Հասանովը հայտարարել է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում հիմնված է «ընկերական և եղբայրական հարաբերությունների վրա, անընդհատ զարգանում է»։
Այնուհետև կողմերի միջև կարծիքների փոխանակություն է իրականացվել երկկողմ ու տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պատվիրակությունն Ադրբեջան էր ժամանել փետրվարի 4-ին։