ՌԴ-ն համաբանակային օլիմպիադային ԱՊՀ ռազմական բուհերի կուրսանտների կներգրավի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի հունվարի 27-ին հանձնարարական է տվել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որտեղ մասնավորապես նշվում է, որ տարբեր երկրների ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտների միջև անցկացվի ամենամյա համաբանակային օլիմպիադաներ՝ առաջին հերթին ուշադրության կենտրոնում պահելով ԱՊՀ անդամ պետություններին։

Հանձնարարականի մեջ ասվում է նաև, որ օլիմպիադաներին կկարողանան մասնակցել նաև ՌԴ քաղաքացիական բուհերի ուսանողները։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերոնշյալի վերաբերյալ առաջին զեկույցը պարտավորվում է ներկայացնել 2014 թվականի հունիսի 1-ին, իսկ հետագայում՝ ամեն տարի։

Այսինքն՝ եթե կազմակերվի համաբանակային օլիմպիադա, ապա Հայաստանի Հանրապետության ՊՆ ռազմական երկու բուհերի կուրսանտները նույնպես հնարավորություն կունենան մասնակցել միջոցառմանը։

Տեղեկացնենք, որ ՀՀ տարածքում պաշտպանության նախարարության վերահոսկողության տակ գործում է ռազմական երկու բուհ՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և  ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Թուրքիայի զինված ուժերի պարեկային ինքնաթիռը դիտարկում է անցկացրել Էգեյան ծովի միջազգային ջրերում, երբ օդ են բարձրացել Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները։

 

” Թուրքիայի կառավարությունն աճուրդի է հանելու զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությանը, որը 2013-ին սնանկ էր ճանաչվել։ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար:

” Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 5 սահմանախախտի, որից երեքը Դանիայի, իսկ երկուսը Սիրիայի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին վերոնշյալ անձինք փորձել են Սիրիայից անցնել Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգ, սակայն սահմանապահները նկատել են նրանց։ Սահմանախախտները, ովքեր, ըստ ամենայնի, մաքսանենգությամբ էին զբաղվում, զինված չեն եղել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սարքավորումներով լի պայուսակներ։

” Եվ վերջում, Վրաստան և թուրքական զինվորական պատվիրակություններ են այցելել Ադրբեջան։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *