Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 30-ին ընդունել է Ադրբեջանում Սերբիայի դեսպան Զորան Վայովիչին՝ հերթական անգամ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ Վայովիչն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, իսկ Զաքիր Հասանովը շեշտել է Արցախյան հիմնախնդրի՝ «միջազգային իրավունքների հիման վրա» հնարավորինս շուտ լուծելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Սերբիան համագործակցում են տնտեսական և ռազմական ոլորտներում։ Ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալների՝ Սերբիան Ադրբեջանին տրամադրել է 150 միավոր գնդացիր։