Հնդկաստանը МиГ-21 կործանիչները փոխարինում է հնդկական Tejas-ներով

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերության հետ 40 հատ թեթև Tejas կործանիչի գնման պայմանագիր են կնքել: Այս մասին, PTI-ի հաղորդմամբ, հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պալլամ Ռաջուն՝ չհստակեցնելով գործարքի արժեքը:

Tejas-ը գալիս է փոխարինելու խորհրդային հնացած МиГ-21 կործանիչներին: 2001թ. ծրագրի արժեքը գնահատվում էր 33 մլրդ ռուփի(740 մլն դոլար), սակայն հետագայում ծրագրի ծախսերը մեծացան 24,8 մլրդ ռուփիով: Ավելի վաղ Հնդկաստանի ՌՕՈՒ-ը պատվիրել էին նոր 40 ինքնաթիռ, որոնցից առաջինները հատկացվեցին 2011թ.-ին: Նոր ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2012թ.ի տարեվերջ:

Նոր կործանիչը կարող է զարգացնել մինչև 1900 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի հեռավորությունը կազմում է մոտ 2,000 կմ: Կործանիչը զինված է 23 միլիմետրանոց հրանոթով և ունի 8 կետ՝ տարատեսակ հրթիռներ կամ ազատ անկման հրթիռներ կախելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *