Աֆղնաստանում՝ Քաբուլի մոտակայքում ուղղաթիռ է կործանվել: BBC-ն՝ հղում անելով Ռոյթերսին գրում է, որ վթարի հետևանքով մահացել է հինգ թուրք զինծառայող, ովքեր այդ պահին գտնվել են ուղղաթիռում: Հարկ է նշել, որ ուղղաիթռն ընկել է տան վրա, սակայն քաղաքացիների կրած վնասի կամ զոհերի մասին հավելյալ տեղեկություն դեռևս չի հաղորդվում:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ուղղաթիռում եղել է 12 թուրք զինծառայող: Զինծառայողներից բացի, զոհվել է նաև բնակելի տան 4 բնակիչ, որի վրա ընկել էր ուղղաթիռը: