Այս տարի ռուսական բանակը կստանա 57 «Рысь» զրահամեքենա

2012թ. ռուսական բանակը կստանա 57 հատ՝ ռուս-իտալական համատեղ արտադրության « Рысь» զրահամեքենա: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամլո քարտուղար, փոխգնդապետ Իրինա Կովալչուկը:

Նա հավելել է, որ այսօր՝ Վորոնեժ կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովը եղել է ռուս-իտալական համատեղ ձեռնարկությունում և ծանոթացել արտադրության ընթացքին:

«Պայմանագրի համաձայն, 2012թ. Վորոնեժի ուժերը կստանան տեղական արտադրության առաջին 57 մեքենան, որոնք կհամալրեն հարավային ռազմական շրջանը»,- նախարարի խոսքերն է փոխանցել Կովալչուկը:

Սերդյուկովը գործարանում ծանոթացել է մեքենայի հիմնական հնարավորություններին, որը կարող է սկսվել մարտի դաշտից վիրավորների դուրս բերմամբ և ավարտվել մինչև թեթև անօդաչու սարքերի տեղափոխմամբ:

One response to “Այս տարի ռուսական բանակը կստանա 57 «Рысь» զրահամեքենա

  1. Pingback: «Կապանում նախազորակոչային տարիքի տղաների մոտ առկա են ողնաշարի ծռումներ». բժիշկ: Օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *