Հայկական մեկ դասակ կարող է մեկնել Լիբանան

Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին (նստավայրը` քաղաք Մոսկվա):

Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել։

Ակնկալվում է ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում իտալական զորախմբի կազմում Լիբանան գործուղել մեկ հայկական դասակ, ինչի կապակցությամբ ստացվել է ՄԱԿ-ի համաձայնությունը, իսկ իտալական կողմի հետ առաքելության մանրամասները համաձայնեցման վերջնական փուլում են։

Իտալական կողմը նշեց, որ Իտալիայի զինված ուժերում տեղյակ են հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածության և փորձի մասին և ակնկալում են համատեղ առաքլությունը սկսել մոտ ապագայում: Այս առաքելությունը նոր խթան կհանդիսանա այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *