Հունվարի 28-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանը:
Համաձայն Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալների՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել գլխի հատվածում։
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն սեփական գործելաոճը վերագրում է հայկական կողմին | Ռազմ.info