Ադրբեջանը Սիրիայում կորցրել է ևս մեկ զինյալի

Մի քանի օր առաջ Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտերում սպանվել է Ադրբեջանից ժամանած, «ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի զինյալ «Աբու Սանան» Վյուսալը։

ադրբեջանցի զինյալ «Աբու Սանան» Վյուսալ

ադրբեջանցի զինյալ «Աբու Սանան» Վյուսալ

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով, սակայն չնշելով Սիրիայի «մոջահեդների» կայքերի անունները, տեղեկացնում է՝ զինյալը Սիրիա էր մեկնել Բաքվի շրջանի Ղարաչուհուր ավանից։

Նկատենք, որ ԱՊԱ-ի նշած անունով ու ներկայացրած լուսանկարով անձը սոցցանցերից մեկում էջ ունի, որն ամենայն հավանականությամբ հենց իրեն է պատկանել։ Էջում ծայրահեղական իսլամիստական բովանդակության գրառումներ են։ Անձնական տվյալներում նշված է՝ որպես Վյուսալ Ռեջեբով, 30 տարեկան է, ծնվել է Բաքվի շրջանում։

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 11 զինյալի։ Նրանք հիմնականում ծայրահեղական իսլամիստական խմբավորումների անդամներ են: Ադրբեջանում վերջին օրերին հաղորդում են նաև Սիրիայից վերադարձած ադրբեջանցի զինյալների ձերբակալության դեպքերի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *