Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 23-ին այցելել է ռազմաօդային ուժերի զորամասերից մեկը՝ տեղի մարտական պատրաստվածության աստիճանը ստուգելու։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ զորամասում նախարարը հանդիպել է հրամանատարական կազմի, ինչպես նաև ինժեներատեխնիկական անձնակազմի հետ։ Բացի այդ, Զաքիր Հասանովին ներկայացրել են զորամասում տեղակայված ռազմական տեխնիկան։
Հիշեցնենք, որ նախարարի վերջին այցն Ադրբեջանի ՌՕՈւ զորամաս կայացել էր դեկտեմբերի 20-ին։