Ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է Իտալիայի գեներալներից մեկը

Իտալիայի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումներից մեկի հրամանատար, գեներալ Ջանջակոմո Կալլիգարիսը մահացել է հունվարի 23-ին Հռոմից հյուսիս ընկած վայրում ավիավթարի հետևանքով։ Գեներալը մասնակցել էր մի շարք խաղաղապահ առաքելություններին։

գեներալ Ջանջակոմո Կալլիգարիս

գեներալ Ջանջակոմո Կալլիգարիս

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Իտալիայի ԶՈւ AB206 ուղղաթիռը վթարի է ենթարկվել բարձրավոլտ հաղորդալարերում խճճվելու պատճառով։ Բացի գեներալից, զոհվել է նաև ուղղաթիռի ուղևորներից 25-ամյա լեյտենանտ Պաոլո Տոցցին։

Նշենք, որ 57-ամյա գեներալը 1990-ականների վերջում ծառայություն է անցել ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում Կոսովոյում, ապա ստանձնել է Աֆղանստանում և Չադում ՆԱՏՕ-ի առաքելության համակարգումը։ Կալլիգարիսի հաջող գործողություններից է եղել 2010-ին Հաիթիի երկրաշարժից հետո որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Գեներալը կարճ ժամանակով նաև ղեկավարել է Լիբանանում պարաշյուտային բրիգադը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *