Պաշտպանության բանակը պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունը, թե մշտադիտարկման ժամանակ հայկական կողմը կրակել է դիտարկման մասնակիցների ուղղությամբ։
ՊԲ հաղորդագրությունում նշված է.«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղություն) ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ առավել ևս հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»։