Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա. Սեյրան Օհանյան

ՀՀ կառավարության հերթական նիստին ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տեղեկություն տալով վերջին օրերին հանրության ուշադրությունը գրաված հարցերի շուրջ։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը։ Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»։

ՀՀ կառավարության նիստը

ՀՀ կառավարության նիստը

Ապա ելույթ է ունեցել Սեյրան Օհանյանը. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա:

Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Արցախի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին:

Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»: Օհանյան խոսքերն է մեջբերում ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *