Տորժոկի «Բանակային ավիացիայի մարտական պատրաստության և անձնակազմի վերապատրաստման կենտրոնում» գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել «Կա-52» մարտական ուղղաթիռը։
Երկու օդաչուներն էլ` փոխգնդապետ Դմիտրի Ռակուշինը և լեյտենանտ Մաքսիմ Ֆեդորովը զոհվել են։ Նախնական տվյալներով ուղղաթիռը մեծ արագությամբ ընկել է մոտ 200 մետր բարձրությունից և մաս-մաս եղել։
Միջադեպի նախնական վարկածների թվում նշվում են անձնակազմի սխալը, տեխնիկական խնդիրները և ուղղաթիռի սառցակալումը։ «Կա-52» ուղղաթիռների թռիչքները դադարեցվել են մինչև վթարի պատճառների բացահայտումը։
Նախկինում Ռուսաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Ալեքսանդր Սուխոռուկովը հայտարարել էր, որ «Կա-52» ուղղաթիռների վրա անսարքություններ են հայտնաբերվել և ամբողջ խմբաքանակը 2011 թվականին իրենք ստիպված վերադարձրել են «Прогресс» գործարան։ Սակայն այդ հայտարարությունից հետո և «Прогресс»-ում, և «Камов»-ում, և «Вертолеты России» կոնցեռնում հրաժարվել էին մեկնաբանել` պատճառաբանելով, որ չեն ցանկանում իրենց մեքենայի թերությունների մասին տեղեկություններ տալ, ինչը միայն հաստատում է, որ մեքենաներն իսկապես խնդիրներ են ունեցել։
Pingback: Հայտնի է դարձել Ка-52 ուղղաթիռի վթարի պատճառը | Ռազմ.info